Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը:

 

Երկրի վարչապետ Իբրահիմ Մեհլեբը համապատասխան դիմում է ներկայացրել նախագահին:

 

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ընդունել է նրա հրաժարականը և հայտարարել է, որ կառավարությունն իր գործառույթները կկատարի մինչև նոր կառավարության ձևավորում:

 

Կառավարության հրաժարականը տեղի ունեցավ այն բանից օրեր անց, երբ կոռուպցիոն գործունեության կասկածանքով կալանավորվեց գյուղատնտեսության նախարարը: