ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ դիտորդական առաքելություն չի ուղարկելու Ադրբեջան' հետևելու նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման որոշման պատճառն այն է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է ընդունել գրասենյակի կողմից 6 երկարաժամկետ և 125 կարճաժամկետ դիտորդների, միչդեռ գրասենյակը հայց էր ներկայացրել 30 երկարաժամկետ և 350 երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ:

 

Լինքը հայտնել է, որ ոչ ամբողջական պատվիրակության ներկայությունն Ադրբեջանում թույլ չի տա լիարժեք դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ, հետևաբար նրանք չեղյալ են համարել Ադրբեջան առաքելություն ուղարկելու որոշումը: