Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասում' «Կոլիի գոմեր» կոչվող հատվածում, այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Նախնական տվյալներով Կ. Շ.-ին պատկանող անասնագոմում այրվում է կուտակված անասնակեր (մոտ 500 քմ հատվածում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.27-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: