Մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում Եվրամիության գրասենյակի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, բողոքի ցույցի պատճառը ԵՄ-ում ընդունված հակահայկական բանձն է:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են Եվրոպայի «հայամետ» քաղաքականության դեմ' մեղադրելով ԵՄ-ին և Եվրախորհրդարանին երկակի ստանդարտների և հակաադրբեջանական քաղաքականության մեջ:

 

Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձեւ է ընդունել: Դրա մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում: Բանաձեւի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը: Բանաձեւում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:

 

Բանաձեւի 17-րդ հոդվածում նշվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ (նաեւ վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը: Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից: