Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածք է ստացել Ռուաստանի առաջնության 8-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանի» դեմ հանդիպմանը:

Այս մասին խաղից հետո տված հարցազրույցում նշել է ակումբի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը:

«Արզումանյանը վնասվածք ստացավ խաղի ժամանակ: Կարծում եմ, որ նա բաց կթողնի մի քանի խաղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: