Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած քազաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը՝ Սուրեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

՛

Նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետը ստացել է 10 686 ձայն: Մյուս թեկնածուն՝ Արիս Գրիգորյանը ստացել է 3303 ձայն:

 

Ստեփանակերտում 37455 ընտրողից ընտրություններին մասնակցել է 15434 քաղաքացի:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Արցախի 207 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ: