ԵՄ խորհուրդը վավերացրել է մինչ 2016 թվականի մարտը ՌԴ-ի և Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը, որոնց ԵՄ-ն համարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սուվերենության խափանման մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ԵՄ-ում իր աղբյուրը: «Բանաձևն ընդունվել է»,- ասել է նա:

 

Սեպտեմբերի 2-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշել էր կես տարով' մինչ 2016 թվականի մարտը, երկարաձգել գործող անհատական պատժամիջոցները ՌԴ և Ուկրաինայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք լրանում էին սեպտեմբերի 15-ին: