Չի կարելի առանձին դնել հանրաքվեի, դա չի թույլատրում ո՛չ գործող օրենսդրությունը, ո՛չ էլ պարզ սովորական տրամաբանությունը: Սահմանադրությունը նորմերի ամբողջություն է: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին։