Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանն զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Գրիգորյանը միավոր կիսեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Գորդիևսկու հետ և 7,5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Միխայիլ Անտիպովը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը հավաքած 8 միավորով 10-րդ տեղում է: