Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել Է, որ երկրի ռազմաօդային ուժերն «առաջիկա շաբաթներին» կսկսեն հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) արմատական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

 

 

Ավիահարվածները կհասցվեն «առաջիկա շաբաթներին, հենց որ մենք հստակորեն որոշենք թիրախները»,- ասել Է Լե Դրիանը՝ սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում:

 

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 14-ին հայտարարել Էր, որ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն «անհրաժեշտ Է»: Ավելի վաղ նա պաշտպանության նախարարին հանձնարարել Էր հետախուզական թռիչքներ կատարել Սիրիայի սահմանին, նշելով, որ երկիրը պատրաստ կլինի Սիրիայի տարածքում հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին: Դրա հետ մեկտեղ Օլանդն ընդգծել Է, որ Ֆրանսիան չի պլանավորում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: