Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին հանդիպեց հայաստանյան գործընկերների հետ' նպատակ ունենալով ձևավորել բիզնես կապեր: Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դա են վկայում երկու կողմերի պատվիրարակները:

 

 

Լրագրողների հետ զրույցում Կալուգայի մարզի Փոքր ու միջին բիզնեսի արտահանման աջակցության զարգացման կենտրոնի տնօրեն, ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ ժուռավլյովը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել այստեղ գործընկերներ գտնելու համար: «Մեր պատվիրակության մաս են կազմում մանր ու միջին 6 ձեռնարկություններ, որոնք արտահանմանն ուղղված են ու հետաքրքրված Հայաստանում կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու հարցով»,-ասաց նա: Հարցին ի պատասխան, թե արդյոք, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հեշտացնում է Հայաստանի հետ կապեր հաստատելու գոր ծընթացը, նա նշեց. «Իհարկե, եթե նայենք դինամիկան, թե ինչպես է Մաքսային միությունը գործում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև արդեն մի քանի տարի, ապա կտեսնենք, որ այդ երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է, ընդ որում' գործընթացները հեշտացված են, երկրների միջև տեղափոխումը լիովին ազատ է: Հայաստանի հետ կապված շատ հարցեր են առաջանում, քանի որ եթե Բելառուսի ու Ղազախստանի հետ Ռուսաստանն ունի ուղղակի սահմաններ, ապա Հայաստանի դեպքում Վրաստանի միջոցով տրանզիտային ուղիով է անհրաժեշտ տեղափոխումն իրականացնել: Դեռ այդ բոլո ր հարցերը չեն լուծվել ինչպես մեր գործարարների, այնպես էլ հայ գործարարների համար: Բայց հուսով եմ, որ բոլոր այդ հարցերը լուծում կստանան, քանի որ երբ Մաքսային միությունը նոր էր իր գործունեությունը ծավալում, ևս շատ խնդիրներ կային, որոնք հետագայում կարգավորվեցին»:

 

 

Սերգեյ ժուռավլյովը հույս հայտնեց, որ առաջիկայում կարելի կլինի ԵԱՏՄ շրջանակներում խոսնել նաև առևտրաշրջանառության ավելացման մասին:

 

 

Ռուս պատվիրակի համար Հայաստանում ամենազարգացած ուղղություններից է շինարարության ոլորտը: «Ողջ աշխարհում հայերը, որքան ես գիտեմ, հայտնի շինարարաներ են, դրա համար շինարարական ոլորտում անհրաժեշտ նյութերը, ծառայությունները, գործիքները կարող են հայերի համար շատ հետաքրքիր լինել»,-ասաց Սերգեյ Ժուռավլյովը:

 

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ, Կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանի խոսքով'

 

 

ԵԱՏՄ անդամակցության պայմաններում ՌԴ տարբեր մարզերի գործարարներն ու արդյունաբերողներն ակտիվորեն բանակցություններ են սկսում վարել հայկական կողմի հետ: «Երկու ամիս ինտենսիվորեն աշխատել ենք, մեր ռուս գործընկերներին ենք փոխանցել ՀՀ օրենսդրության, Հայաստանում արդյունաբերության վիճակի մասին տեղեկատվություն: Այս մարզը Ռուսաստանում ինտենսիվորեն զարգացող շրջաններից մեկն է, նրանք մեծ ներդրումներ են կատարում, նրանցից սովորելու բան շատ ունենք»,-հայտնեց Սուսաննա Խալաթյանը' նշելով, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են մի քանի տա սնյակ ընկերություններ:

 

 

 

Նրա դիտարկմամբ' այս հանդիպումը դեռ իրազեկման նպատակ ունի, իսկ արդեն կոնկրետ համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել մեկ տարի հետո:

 

 

Սեպտեմբերի 15-19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ընդունում է ՌԴ Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը:

 

 

Հայ-ռուսական գործարար հանդիպմանը մասնակցում են երկու կողմերի գործարարներ, կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիայի նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը:

 

 

Երկկողմանի շնորհանդեսներով կներկայացվի հայաստանյան ու ռուսաստանյան բիզնես միջավայրը, կքննարվեն նոր տնտեսական համակարգում գործելու հեռանկարները ու համատեղ ձեռնարկումերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

 

Ռուսական ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային կցամասերի, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի տարրերի արտադրության և այլ ոլորտներ:

 

 

Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելել առանձին ձեռնարկություններ' անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: