Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի հռչակած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնությունն իրականում գոյություն չունի:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության պետական ռեգիստրում արված որոնումը ցույց տվեց, որ «Ներազգային ազատագրական շարժում» անվամբ գրանցված որևէ կառույց իրավաբանորեն գոյություն չունի:

 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում պարզելու «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու տեղեկատվության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահին կից գործող պետական խորհրդի ղեկավարին, տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն արդեն դրական պատասխան է տվել Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրագրին: Աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանն արդեն Ադրբեջանում է իր ընտանիքի անդամների հետ և պատրաստվում է սեպտեմբերի 18-ին Բաքվում մամուլի ասուլիսով հանդես գալ: