«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 22-ին' ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը' ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք հատվածների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80 և նրբանցքի, Ալեք Մանուկյան 17, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Էրեբունի վարչական շրջանի' բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Նուբարաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը:

 

 

Կդադարեցվի նաև Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

 

 

Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների վերը նշված տարածքներում սեպտեմբերի 22-ին' ժամը 18.00-20.00-ն, կիրականացվի գրաֆիկով ջրամատակարարում: