Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կրկնել է այն, ինչ վերջին երեք տարիների ընթացքում ասում են Ադրբեջանի իշխանությունները: «Ադրբեջանն էլ այսօր հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, քանի որ եվրոպական կառույցները բոյկոտում են, մերժում են Ադրբեջ ան պետությանը, նույնիսկ հայտարարել են, որ ընտրությունների ժամանակ դիտորդներ էլ չեն ուղարկելու Ադրբեջան: Այն հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, և, եթե իրենք պետք է ուրախանան, որ այդ կասկածելի անցյալ ունեցող ինչ-որ մեկին ցուցում տան, որ իրենց դիրքորոշումները արտահայտի, ես շնորհավորում եմ Ալիևին և Ադրբեջանի իշխանություններին: Եթե նրանք ուրախանում են, որ ինչ-որ անհասկանալի անձնական կյանք վարող, խարդախ հանցագործն իրենց դիրքորոշումները կարդում է, ես ինչ ասեմ»,- նշեց Շարմազանովը:

 

 

Նա ընդգծեց, որ մամուլից արդեն տեղեկացել է, որ Վահան Մարտիրոսյանը 2005թ.-ից գրանցված է նյարդահոգեբանական դիսպանսերում, խարդախությունների և բանսարկությունների մեջ հերոս է, վարում է անհասկանալի անձնական կյանք: «Ես տեղեկացա նաև, որ Արաբկիրի բաժնում նրա դեմ քրեական գործ է հարուցված՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գողանալու համար»,- նշեց Շարմազանովը:

 

 

Հարցին, թե այդ հարցը ՀՀԿ գործադիր մարմնի սեպտեմբերի 18-ի նիստի ընթացքում քննարկվե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, իհարկե, չենք քննարկել: Մնում էր փայտոջիլների ու խավարասերների հարցերին անդրադառնայինք»:

 

 

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 18-ին Բաքվում ասուլիս է տվել, որի ընթացքում բազմաթիվ հակահայկական հայտարարություններ է արել: