ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի օդուժի ուսումնավարժական ինքնաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռի մեջ եղել է երկու մարդ' մեկ զինվորական հրահանգիչ և նրա ուսանողը, ովքեր հասցրել են կատապուլտացվել: Նրանցից մեկը հոսպիտալացվել է:

 

Ներկայումս ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը պարզում է միջադեպի պատճառները: Հետաքննություն է անցկացվում: