Պատրաստ եմ օգնել ԱՄՆ-ում ֆուտբոլի առաջընթացին: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ անդրադառնալով իր կարիերայի ապագային:

«ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ ֆուտբոլի համար ամեն ինչ անում են և կարող են ավելին: Եթե կարող եմ օգնել այդ երկրում ֆուտբոլի առաջընթացին, ապա պատրաստ եմ օգտակար լինել: Հուսով եմ՝ մի գեղեցիկ օր կսկսեմ խաղալ MLS-ում»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է World Football Challenge-ը: