Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի անդադար կրակահերթի արդյունքում սեպտեմբերի 21-ին վնասված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է:

 

 

«Պայմանագրային զինծառայողը ստացել էր կրծքավանդակի շրջանում թեթև բեկորային վնասվածք և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նազելի Չանախչյանը:

 

 

Նախօրեին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի և հարակից տարածքներում տեղակայված հայկական դիրքերը։ Գիշերն ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Բաղանիս գյուղը, այդ թվում' գյուղի դպրոցը: Վնասները նյութական են: Այս պահին սահմանին հարաբերական անդորր է: