Բունդեսլիգայի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 5:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:

21-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Դանիել Կալիջիուրին:

Դաշտի տերերի կազմում իր խաղով փայլեց Ռոբերտ Լևանդովսկին: Ֆուտբոլիստը 9 րոպեում 5 անգամ գրավեց հյուրերի դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ բերեց իր թիմին` աչքի ընկնելով 51-րդ, 52-րդ, 55-րդ, 57-րդ, 60-րդ րոպեներին: Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաարագ պենտա-տրիկը հեղինակած ֆուտբոլիստը:

Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը 18 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: Դորտմունդի «Բորուսիան» 6-րդ տուրի հանդիպումը կանցկացնի վաղը: