Մահացել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Ալբերտ Թունյանը:

 

Թունյանը ծնվել է 1933 թ. մարտի 15-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում: Յոթամյա դպրոցն ավարտելով 1949 թվականին' ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1953 թվականին: Թունյանն ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Երեք տարի շարունակ աշխատել է Երևանի քաղխորհրդի մշակութի բաժնում: 1962 թվականից անցել է լրագրողական աշխատանքի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» («Մարզական Հայաստան») թերթի խմբագրությունում: Թունյանը վաստակած հանգստի է անցել 1995 թվականին:

 

Ալբերտ Թունյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին' ժամը 17:00-ից Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը' նույն վայրից սեպտեմբերի 24-ին' ժամը 12:00-ին: