Ռուսաստանը պատրաստվում է օդային հարված հասցնել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այն մասին, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է մտնելու ահաբեկիչների հետ, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չսկսի Մոսկվայի հետ համատեղ աշխատել, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Կրեմլին և Պաշտպանության նախարարությանը մոտ աղբյուրին:

 

Ինչպես նշում է աղբյուրը, Ռուսաստանը գտնում է, որ առավել նախընտրելի տարբերակներ կլինեն Մոսկվայի, Վաշինգտոնի, Իրանի և Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ գործողությունները:

 

Հոդվածում նշվում է, որ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 28-ին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կենտրոնական իրադարձությունը կլինի Պուտինի հանդիպումն Օբամայի հետ:

 

«Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթանակի, և Օբաման կընդունի Պուտինի մեկնած ձեռքը: Սակայն Պուտինը կգործի ցանկացած դեպքում, եթե նույնիսկ դա տեղի չունենա»,- հայտարարել է ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ Ասիայի և Մերձավոր Արևելքի հարցերով կենտրոնի ղեկավար Ելենա Սուպոնինան: