Եմենի մայրաքաղաքում՝ մզկիթի տարածքում պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տվյալների՝ սարքը գործողության մեջ են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ, ինչի հետևանքով զոհվել է 15-ից 30 մարդ:

 

Պայթյունը տեղի է ունեցել Բլիլի մզկիթում, որը տեղակայված է շիա զինյալների վերահսկողության տակ գտնվող ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ, հաղորդում է AFP- ն: