ffa.am  Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ին կմրցի տանտերերի՝ Պորտուգալիայի, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի և հոկտեմբերի 4-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 23-ից 27-ը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Պորտուգալիա կմեկնի սեպտեմբերի 27-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Պետրոսյանցը հավաքական է հրավիրել 19 ֆուտբոլիստների, որոնցից Պորտուգալիա մեկնելու համար կընտրվեն 18 ֆուտբոլիստներ.

Վահագն Ենգոյան Ակադեմիա
Ժոռա Սաֆարյան Ակադեմիա
Աբրահամ Պորտուգալյան «Բանանց»
Սամվել Խուրշուդյան «Բանանց»
Վարդան Բաբախանյան «Բանանց»
Պարգև Աբրահամյան «Բանանց»
Էրիկ Ղարիբյան «Բանանց»
Արթուր Խաչատրյան «Բանանց»
Կարեն Մելքոնյան «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան «Բանանց»
Արման Ասիլյան «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան «Փյունիկ»
Նորայր Գրիգորյան «Փյունիկ»
Ռաֆիկ Մելիքյան «Փյունիկ»
Լևոն Ղարիբյան «Փյունիկ»
Արմեն Նահապետյան «Փյունիկ»
Արսեն Եղիազարյան Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական