Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ' ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ:

 

 

Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել դրա զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ շփման կետ է հանդիսանում և այս ուղղությամբ նույնպես համագործակցության լավ շրջանակ կա:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: