Մխիթարյանի և Գյունդողանի խաղադաշտ դուրս գալով խաղը փոխվեց: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկին՝ անդրադառնալով Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմի» հետ ոչ-ոքիին:

«Միկին և Իլքայը, իհարկե, մեր թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստներ են: Նրանց խաղադաշտ դուրս գալով՝ խաղը փոխվեց: Դժվար է նման բարդ հանդիպմանը խաղի մեջ մտնել՝ փոխարինման դուրս գալով: Նրան, սակայն, դա հաջողվեց, և եթե մեզ մի փոքր բախտը ժպտար, ապա մենք երկրորդ գոլը կխփեինք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: