Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը գլխավորել է Forbes-ի՝ վերջին տասը տարում ամենահարուստ մարզիկների քսանյակը:

2005-ից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում մարզիկը վաստակել է 845 մլն դոլար:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ) - 845մլն

2. Ֆլոյդ Մեյուեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ) - 660 մլն

3. Քոբի Բրայանթ (ԱՄՆ, վասկետբոլ) - 475 մլն

4. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) - 472 մլն

5. Ֆիլ Միքելսոն (ԱՄՆ, գոլֆ) - 468 մլն

6. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) - 455 մլն

7. Դևիդ Բեքհեմ (Անգլիա, ֆուտբոլ) - 441 մլն

8. Մեննի Պակյաո (Ֆիլիպիններ, բռնցքամարտ) - 432մլն

9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) - 407 մլն

10. Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ) - 350 մլն

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան միակ կինն է այդ ցուցակում: Թենիսիստուհին զբաղեցնում է 18-րդ տեղը: Նշված ժամանակաշրջանում նա վաստակել է 250 մլն դոլար:

20 ամենաբարձր վարձատրվող մարզիկներն ընդհանուր առմամբ վերջին տասը տարում վաստակել են 7,7 մլրդ դոլար:

Նշենք, որ ցանկում ընդգրկված են միայն այն մարզիկները, որոնց մարզական կարիերան շարունակվել է գնահատվող ժամանակաշրջանի մեծ մասում: