ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վիտալի Չուրկինի հետ: Բանակցություններն անցնում էին փակ դռների ետևում:

 

 

Գագաթնաժողովի բացմանը Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին' աղքատության դեմ պայքարում արդարության ու միավորման կոչով: Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթով հանդես է եկել Շակիրան: Նա սկսել է մի երգից, որը նվիրված է երեխաներին և սիրիացի փախստականներին:

 

 

Կոլումբիացի երգչուհին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի աշխարհում յուրաքանչյուր երեխա կրթություն ստանաոլւ հնարավորություն ունենա:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ամենից շատ սպասվող իրադարձությունը' Վլադիմիր Պուտինի ելույթն է: Ռուսաստանի նախագահը Նյու Յորքում կլինի արդեն երկուշաբթի, և անմիջապես կուղևորվի ՄԱԿ-ի շտաբ-բնակարան: Գլխավոր թեման կլինի Սիրիայի իրավիճակը: