Սիրիական հակամարտության լուծման համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով gazeta.ru-ն, այդ մասին սեպտեմբերի 28-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

 

 

Նա նկատել է, որ Սիրիայում իրավիճակը չի վերադառնալու նախապատերազմական ստատուս քվոյին։ «Ներկա պահին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են ստեղծել անցումային կառավարություն»,-շեշտել է Օբաման: