ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին մեղադրել է հետխորհրդային երկրներին Արևելքի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու առաջ դնելու մեջ: Ինչպես հաղորդում է Ռիա նովոստին, ՄԱԿ-ի գագաթնաժողովում ունեցած ելույթի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ վաղ թե ուշ նման տրամաբանությունը հանգեցնե լու է աշխարհաքաղաքական ճգնաժամի:

 

 

«Հենց նման երևույթ տեղի է ունենում Ուկրաինայում, որտեղ օգտագործեցին իշխանություններից հասարակության մի մասի դժգոհությունը և զինված հեղաշրջում հրահրեցին, ինչի հետևանքով երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ փակուղուց դուրս գալու համար հարկավոր է բարեխղճորեն կատարել 2015թ. փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրի կետերը: