Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններն անկեղծ էին և ցույց տվեցին, որ կողմերը կարող են համատեղ աշխատել ընդհանուր խնդիրների վրա:

 

«Հանդիպումը (Օբամայի հետ) շատ օգտակար էր: Եվ հատկապես հաճելի է, որ այն շատ անկեղծ է եղել»,- ասել է Պուտինը լրագրողներին: Անդրադառնալով այդ հարցին ևս մեկ անգամ, նա ընդգծել է, որ զրույցը «զարմանալիորեն շատ անկեղծ է եղել», ինչպես նաև կառուցողական և գործնական:

 

«Ինձ թվում է, որ ամերիկացի գործընկերները նույնպես բավականին հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը շատ հարցերում, այդ թվում, ուկրաինական հակամարտության կարգավորման և Սիրիայի հարցերով, և ընդհանրապես մերձարևելյան: Ինչքան էլ, որ տարօրինակ է, մեր տեսակետները համընկնում են»,- ասել է ՌԴ նախագահը: «Սակայն կան նաև տարաձայնություններ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ դրանց մասին առանց այդ էլ լավ հայտնի է:

 

Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այժմ, ցավոք, ցածր մակարդակի վրա են, սակայն ոչ թե Մոսկվայի մեղքով, այլ դա ԱՄՆ-ի ընտրությունն է: «Մենք միշտ պատրաստ ենք հարաբերությունների զարգացմանը ու դրանց լիարժեք վերականգնմանը»,- ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում: