Գողության մեջ մեղադրվող, ընտանիքի հետ Հայաստանից հեռացած և Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

 

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

2015 թվականի սեպտեմբերի 17-ին, ադրբեջանական АPA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանն իր և իր ընտանիքի անվտանգության համար հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից. սեպտեմբերի 18-ին, նա ասուլիս էր տվել Բաքվում: