Սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի ժամանակ: Իր ելույթում նա ոչ լեգիտիմ է անվանել այն երկրների ցանկացած գործողությունները, որոնք շրջանցում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, և լայն հակահաբեկչական կոալիցիայի ստեղծման կոչ արել, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի և համաշխարհային կազմակերպության կանոնադրության վրա: Պուտինը նաև կոչ է արել ձևավորել անբաժանելի անվտանգության տարածություն դաշինքային մտածողության դեմ:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը դարձել է The New York Times թերթի կենտրոնական թեմաներից մեկը: Վերլուծաբանները եզրակացնում են, որ Ռուսաստանի նախագահի ելույթը հնչեց շատ ավելի համոզիչ, քան նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայինը:

 

Սիրիայում աղետալի վիճակի վերաբերյալ երկու ղեկավարները «փոխանակվել են սուր քննադատությամբ»,- գրում է թերթը: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահն առաջինն է ելույթ ունեցել, իսկ ՌԴ ղեկավարը չէր կարող լսել նրա խոսքը, քանի որ նա ելույթ է ունեցել (ՄԱԿ-ում) ավելի քան մեկ ժամ անց»: «Օբաման ստիպված է գնացել դիվանագիտական պաշտպանության տակ, չնայած խստորեն քննադատել է Ռուսաստանին` Սիրիայի կառավարությանն աջակցելու համար, ինչի մասին բազմիցս նշել է իր խոսքում»,- գրում է թերթը: Իր գնահատմամբ, Պուտինը քայլ է ձեռնարկել, ակնհայտորեն «Սիրիայի հարցով Օբամային վերածրագրավորելու նպատակով»: Այդ կերպ թերթը գնահատել է լայն միջազգային կոալիցիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա ռազմական գործողությունների համակարգման անհրաժեշտության մասին արտահայտությունները:

 

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների ելույթները ցույց են տվել, թե որքանով չեն համընկնում Մոսկվայի և Վաշինգտոնի տեսակետները` Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ, ասված է The Wall Street Journal-ում: Պուտինն ու Օբաման «ներկայացրել են բոլորովին տարբեր տեսակետներ, թե ինչպես պետք է կարգավորել Սիրիայում հակամարտությունը»: Առավել վիճելի հարցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրն է, նշում է պարբերականը:

 

«Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, սակայն պնդում էր, որ տարիներ տևող արյունահեղությունից հետո չի ընդունելու վերադարձը նույն վիճակին, որը եղել է քաղաքացիական պատերազմից առաջ, երբ ղեկավարում էր Բաշար Ասադը»,- ասվում է հոդվածում: «Պուտինը, ով ելույթ է ունեցել Օբամայից հետո, մերժել է վերջինիս պահանջը՝ իշխանությունից Ասադի հեռացման վերաբերյալ, դրա հետ մեկտեղ նա քննադատել է Արևմուտքի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընդդիմությունը Ասադի ռեժիմին»,- գրում է թերթը:

 

Չնայած էական տարաձայնություններին, ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են գործընկերներ լինել ներկայիս օրակարգի մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում, նշում է Bloomberg գործակալությունը: