Ռիոյի օլիմպիական խաղերի մեկնարկից ավելի քան 300 օր առաջ հրապարակվել է խաղերին մասնակցող ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմը. փոխանցում են բրազիլական ԶԼՄ-ները: 

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին աշխարհի 5-ակի չեմպիոնները կներկայնան հետևյալ կազմով՝ դարպասապահներ. Էդերսոն («Բենֆիկա»), Ուիլսոն («Աթլետիկո Մինեյրո»):

Պաշտպաններ. Մայկոն(«Լիվորնո»), Զեկա («Սանթոս»), Վենդել («Բայեր»), Դուգլաս Կոստա («Աթլետիկո Մինեյրո»), Մարլոն («Ֆլումինենսե»), Լուսաու («Սան Պաուլու»), Դորիա («Գրանադա»), Էլի («Միլան»):

Կիսապաշտպաններ. Լուկաս Սիլվա («Մարսել»), Ռոդրիգո Կայո («Սան Պաուլու»), Ֆրեդ («Շախտյոր»), Ուոլես («Գրեմիու»), Ֆելիպե Անդերսոն («Լ ացիո»), Վալդիվիա («Ինտերնասիոնալ»):

Հարձակվողներ. Քենեդի («Չելսի»), Վիտինյո («Ինտերնասիոնալ»), Գաբրիել Խեսուս («Ինտերնասիոնալ»), Լուան («Գրեմիու»), Գաբիգոլ («Սանթոս»), Վինիսուս Արաուժու («Կրուզեյրո»):

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին, «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը՝ 17 օրվա ընթացքում, աշխարհի 205 երկրից, մոտ 10 հազար 500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում' Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: