Հակառակորդը սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց' այդ թվում շուրջ 160 կրակոց' 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց' TP-107 հրթիռահրետանային կայանքից:

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

 

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: