ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ' հասնելու Սիրիայում հակամարտության հաղթահարմանը: Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման' ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հաստատել է Սպիտակ տան ղեկավարը' ԱՄՆ-ը շարունակում է պնդել Դամասկոսում ներառական կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, որը չի ներառի Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին։ Օբաման կարծում է, որ ԴԱԻՇ-ին պարտության մատնելը պահանջում է նոր առաջնորդ և ներառական կառավարություն, որը կմիավորի սիրիացի ժողովրդին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։ «Դա բարդ գործընթաց կլինի»,- խոստովանել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավար:

 

Օբաման վստահեցրել է, որ իրենք պատրաստ են աշխատել բոլոր երկրների հետ, այդ թվում' Ռուսաստանի և Իրանի'գտնելու քաղաքական մեխանիզմ, որի շնորհիվ հնարավոր կլինի սկսել Սիրիայի նոր իշխանությունների անցման գործընթացը: