ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը ողջունում է Ռուսաստանի ծրագրերը՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

Ընդսմին նա կոչ է արել Ռուսաստանին ավելի կառուցողական դեր խաղալ Սիրիայում խաղաղության վերականգնման գործում: Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադի կառավարության աջակցությունը «կառուցողական ներդրում չի հանդիսանում քաղաքական լուծում որոնելու համար»:

 

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70 նստաշրջանում, ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունից հրաժարվելն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար՝ մեծ սխալ է: Ըստ նրա, միայն կառավարական զորքերը և քրդական աշխարհազորն իսկապես պայքարում են Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ: