Ռուսական մարտական ինքնաթիռները, որոնք բազավորված են Սիրիայի Լաթաքիա քաղաքում, առաջին հարվածներն են հասցրել այդ երկրում կառավարական զորքերի դեմ կռվող զինյալներին դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների: Նրանք հայտարարել են, որ ռուսական հրամանատարությունն ԱՄՆ-ին չի տեղեկացրել, թե ինչ թիրախների է պլանավորում հարվածներ հասցնել:

 

 

Մի քանի օրվա ընթացքում ռուսական անօդաչուները տեղեկություններ էին հավաքում տարածաշրջանի վերաբերյալ:

 

 

Այս տեղեկատվությունը հաստատել է Slemani Times քրդական լրատվական ալիքը: Նրա տվյալներով՝ ռուսական Սու-24 երկու ռմբակոծիչներ սեպտեմբերի 30-ին կեսօրից հետո զինյալների դիրքերին ավիահարվածներն են հասցրել Դամասկոսից 213 կիլոմետր հյուսիս գտնվող Համա քաղաքի շրջանում:

 

 

Մինչդեռ, CNN հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով, հարվածները հասցվել են Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: