G7-ի երկրները և Պարսից ծոցի պետությունները 1,8 մլրդ դոլար կհատկացնեն ՄԱԿ-ին՝ գաղթականներին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

 

 

«Մենք պայմանավորվեցինք 1,8 մլրդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների գործերի վարչությանը և Պարենի համաշխարհային ծրագրին»,- ասել է նախարարը:

 

 

Նա նշել է, որ Գերմանիան կհատկացնի 100 մլն եվրո: Շտայնմայերը հավելել է, որ այդ նախաձեռնությանը մասնակցում է 12-15 երկիր:

 

 

Հատկացումներ կանեն այն երկրները, որոնք սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել են փախստականների և վերաբնակների համար հումանիտար գործողությունների աջակցմանը նվիրված հանդիպմանը: Այդ երկրների թվում են Ավստրիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Քատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: