Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ուժերը կչափի հունական ՊԱՕԿ-ի հետ:

Kicker-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի լինի դորտմունդցիների մեկնարկային կազմում:

Տուխելի թիմը հավանաբար դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.

Վայդենֆելեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Ֆրիտշ, Պարկ - Բենդեր - Յանուզայ, Կաստրո, Լայտներ, Ռոյս - Ռամոս: