Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է հրավիրված այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Հայաստանի ու Դանիայի հետ ընկերական հանդիպումներին։

Ֆրանսիայի ընտրանի են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Արեոլա («Վիլյառեալ»), Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»):
Պաշտպաններ. Էվրա («Յուվենտուս»), Տրեմուլինա («Սեւիլիա»), Զումա («Չելսի»), Վարան («Ռեալ»), Սանյա, Մանգալա (երկուսը՝ «Մանչեսթեր Սիթի»), Սախո («Լիվերպուլ»), Ժալե («Լիոն»):

Կիսապաշտպաններ. Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնայդերլին («Մանչեսթեր Յունայթեդ»), Սիսոկո («Նյուքասլ»), Վալբուենա («Լիոն»), Դիարա («Մարսել»):

Հարձակվողներ' Բենզեմա («Ռեալ»), Ժիրու («Արսենալ»), Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գրիզման («Ատլետիկո»), Նտեպ Մադիբա («Ռեն»):

Ֆրանսիա-Հայաստանի հանդիպումը տեղի կունենա Նիսում' հոկտեմբերի 8-ին: