Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մերձակայքում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել է 464-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել է Իրանի հաջի կազմակերպման կոմիտեն:

 

 

«Այդ ողբերգական պատահարից և անդադար որոնումներից յոթ օր անց զոհված իրանցի ուխտավորների թիվը հասել է 464-ի»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր 241 իրանցիների զոհվելու մասին:

 

 

Սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա հրմշտոց է տեղի ունեցել ուխտավորների միջև: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է առնվազն 769 մարդ, տուժել են ևս շուրջ հազար ուխտավորներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: