Հանրապետության տարածքում' հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին' հարավ-արևմտյան' 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը 2-5-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում' հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: