«Արքայական ակումբի» ղեկավարությունը որոշել է հանդիսավոր արարողություն կազմակերպել նվիրված Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Մեծարման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Արարողությանը ներկա կլինեն ակումբի ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Մալմյոյի» դեմ հանդիպմանը հեղինակած դուբլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը դարձավ մադրիդյան թիմի լավագույն ռմբարկուն՝ 324 գոլ: Բայց այս ցուցանիշը «Ռեալի» վարկածով է: Պաշտոնապես Ռունալդուի ակտիվում մադրիդցիների կազմում 323 գոլ է նույնքան գոլ է հեղինակել նաև Ռաուլը: