Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի կարծիքով' Հայաստանն ունի երիտասարդ լավ մարզիկներ, ովքեր մեծ ապագա ունեն:

«Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլիստներ ունի: Ֆուտբոլի ազգային ընտրանին իսկապես մեծ ապագա ունի: Հայաստանն իսկապես մարզական երկիր է: Յուրաքանչյուր մարզաձևում առաջախաղացումը օգնում է նաև երկրին: Հայերն ունեն երիտասարդ մարզիկներ և երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր լավ ապագա ունեն: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային թիմը գլխավորելուն, ապա այդ ամենն իմ ձեռքում չէ: Ես այն մարդը չեմ, ով նման որոշում է կայացնում: Հաճելի կլիներ մի օր գլխավորել Հայաստանի հավաքականը: Ինձ համար էլ հաճելի կլիներ օգնել Հայաստանին, չէ որ Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է, և ես հայկական արյուն ունեմ: Ես միայն ուրախ կլինեմ օգնելու Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Յուրի Ջորկաեֆը: