Շաբաթ օրը վաղ առավոտյան Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին' հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումների ուժը կազմել է 5.6 բալ:

 

 

Էպիկենտրոնը գտնվում էր Լեբու քաղաքից ոչ հեռու' 19 կմ խորության վրա: Զոհերի կամ վնասների մասին դեռևս չի հաղորդվում:

 

 

Հայտնի է, որ ամենահզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, զոհվել է առնվազն 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Որոշ բնակիչներ վախենում են վերադառնալ տուն և ապրում են հատուկ կացարաններում: