Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Թունջելիում (նախկին Դերսիմ) առևանգել են երկու թուրք զինվորի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

 

 

Քուրդ զինյալները կանգնեցրել են Թունջելի-Փուլյումյուր ճանապարհահատվածով անցնող քաղաքացիական ավտոբուսն ու դրա մեջ գտնվող զինվորներին առևանգելով տարել լեռները: