Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

 

Պարզվել է, որ Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել գայլերի հարձակում, ինչի հետևանքով հոշոտվել է Ք. Ա.-ի՝ 27 (վիրավոր 8), Հ. Գ.-ի՝ 12 (վիրավոր 3), Մ. Պ.-ի՝ 2 և Վ. Թ.-ի՝ 2 ոչխար:

 

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: