Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Կայք գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ում «Mersedes-Benz GL» մակնիշի 005 AA 15 պ/հ (վարորդ' 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել՝ հենվելով ծառին:

 

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: