Սիրիայում օդային գործողության ժամանակ ՌԴ ավիացիան ոչնչացրել է ԻԼԻՊ-ի քողարկված բազան: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է LifeNews-ը:

 

«Իդլիբ քաղաքի մոտակայքում գտնվող անտառապատ տարածքում հայտնաբերվել է ահաբեկիչների քողարկված բազան, որտեղ կար մոտ 30 միավոր ավտոմոբիլային և զրահապատ տեխնիկա, այդ թվում՝ նախկինում սիրիական բանակից հափշտակված T-55 տանկերը», - ասել է գեներալ-մայորը:

 

Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, ռուսական ավիացիան վեց հարված է հասցրել բազային, որի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների ողջ տեխնիկան: