Ռուաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայում ՌԴ-ի գործողության նպատակների մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները: Նա նշել է, որ ավիացիան հարվածներ է հասցնում բացառապես ահաբեկիչների դիրքերին: Պեսկովն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներն «այնտեղ բազմաթիվ են»:

 

Մամլո խոսնակը նաև իր կարծիքն է հայտնել CNN-ի եթերի վերաբերյալ, որում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, պատրաստվում է ցամաքային գործողություն Սիրիայում: «CNN-ը կարող է շփոթած լինի: Նրանք Պուտինին էլ են շփոթել Ելցինի հետ»,-Պեսկովի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

 

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը կարող է ևս մեկ անգամ հիշեցնել Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում: