Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արժանացել է Aspire «Inspiring Leader» մրցանակին:

Մրցանակը մարզչին հանձնել է կատալոնյան «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին՝ Լոնդոնում տեղի ունեցած արարողության ժամանակ:

Նշենք, որ մրցանակը տրվում է սպորտում ունեցած մեծ ներդրումների համար: Այն առաջին անգամ էր անցկացվում և կկրի ամենամյա բնույթ:

«Այն, որ Aspire մրցանակը ստացա Չավիի պես լեգենդից, ինձ համար մեծ պատիվ է: Բոլորին շնորհակալություն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Անչելոտին: